ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ԵՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ԵՐԳՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ
2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 15-12-2006 16:26:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կամփոփվեն «Երգող Հայաստան» երգչախմբային եւ վոկալ արվեստի մանկապատանեկան 2-րդ մրցույթի արդյունքները: Ինչպես դեկտեմբերի 15-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, նոյեմբերի 15-ից մեկնարկած մրցույթը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երաժշտական ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախաձեռնությամբ: Ըստ Դ.Ղազարյանի, մրցույթին մասնակցել են հանրակրթական եւ երաժշտական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների երգչախմբեր Երեւանից եւ մարզերից: Նրա խոսքերով, մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 85 երգչախմբերից 2-րդ փուլ են անցել 32-ը, իսկ հաղթող են ճանաչվել` 13-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play