ԱՄԵՐԻԿՅԱՆ «PAPER BOYS INTL» ԽՈՒՄԲԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐ<br /> ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ<br />


ԱՄԵՐԻԿՅԱՆ «PAPER BOYS INTL» ԽՈՒՄԲԸ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐ
ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

  • 14-12-2006 17:03:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 14-ից Երեւանի «Աստրալ» ակումբում համերգներով հանդես կգա ամերիկյան «Paper boys intl» խումբը: Ինչպես դեկտեմբերի 14-ի ասուլիսում նշեցին խմբի անդամներ Սեթո Թունջբոյաջանը, Ուիլյամ Դեյսը եւ Քարլթոն Կարվալյոն, իրենց կատարումներում նրանք օգտագործում են ամենատարբեր երաժշտական գործիքներ` քանոն, դուդուկ, շեփոր, սաքսոֆոն եւ այլն: Նշվեց, որ շուտով կթողարկվի մեկամյա պատմություն ունեցող «Paper boys intl»-ի առաջին ձայնասկավառակը: Իսկ երկրորդ ձայնասկավառակի որոշ մասը կձայնագրվի Հայաստանում:
Նոյյան տապան  -   Մշակույթ