ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ<br />


ՑՈԼԱԿ ԱՆԱՆԻԿՅԱՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ

  • 11-12-2006 18:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Երեւանում ավարտվեց ռինգի ճանաչված վարպետ Էդվարդ Արիստակեսյանի միջազգային 1-ին հուշամրցաշարը: Հուշամրցաշարի հաղթող դարձան գերծանր քաշային Ստանիսլավ Բարտեկը (Չեխիա), Լեւան Գվամիչաձեն (64 կգ), Կախաբեր Ժվանիան (69 կգ, երկուսն էլ` Վրաստան) եւ Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Վաչագան Ավագյանը (51 կգ), Մկրտիչ Նիկոլյանը (54 կգ), Գաբրիել Տոլմաջյանը (57 կգ), Արա Պուլուզյանը (60 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ), Միասնիկ Սարգսյանը (81 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (91 կգ): Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Ցոլակ Անանիկյանը: Նրան Արիստակեսյանի անվան հատուկ մրցանակը հանձնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ