ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ<br /> ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ
ԳՐԱԽԱՆՈՒԹԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ

  • 08-12-2006 21:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում բացվել են Օքսֆորդի համալսարանի հրատարկչության եւ նույնանուն գրախանութի հայաստանյան մասնաճյուղերը: Այս մասին դեկտեմբերի 8-ին Կասյան 12 հասցեում գրախանութի նորամուտի ժամանակ ներկաներին հայտնեց Օքսֆորդի համալսարանի հայաստանյան երկու մասնճյուղերի տնօրեն եւ ներկայացուցիչ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքերով, այս իրադարձությունը, բացի բիզնեսից, մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանում անգլերեն լեզվի ուսումնասիրման առումով: Պրն. Լոքմագյոզյանը փաստեց, որ հրատարակչությունը Օքսֆորդի համալսարանի առանձին մի ճյուղ է եւ իր 5-դարյա գործունեությամբ նպաստել է համալսարանի կրթահետազոտական աշխատանքներին: Լինելով առաջատար անգլերենի ուսուցման բնագավառում` այն իր ներկայացուցչության գրասենյակներն ունի աշխարհի 60-ից ավելի երկրներում: Իսկ Հայաստանում նման հսկայի գոյությունը եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ ուսուցիչներին` մասնակցելու Օքսֆորդի կողմից կազմակերպվելիք անգլերեն լեզվի սեմինարներին եւ վերապատրաստական դասընթացներին` Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում: Տ.Լոքմագյոզյանը նշեց, որ 2007թ. գարնանը կանցկացվի առաջին սեմինար պարապմունքը: Դասընթացների մասնակիցները կստանան վկայականներ: Պրն. Լոքմագյոզյանը հայտնեց, որ այս պահին գրախանութը առաջարկում է 700 անուն օքսֆորդյան գրականություն` ընդհանուր, մասնագիտական եւ բիզնես` անգլերենով ուսումնասիրողներին եւ մասնագետներին: Բացի այդ, կան քերականական իմացության եւ բառապաշարի կատարելագործման համար նյութեր, ուսուցիչների մասնագիտական հմտացմանն ուղղված ուղեցույց-ձեռնարկներ, ինչպես նաեւ կիրառական լեզվաբանության գրքեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ