ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ<br />


ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • 08-12-2006 19:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատասխանատուները դեկտեմբերի 8-ին միանգամից ամփոփեցին երկու` «Նռան հատիկ» թատերական եւ Էմին Խաչատուրյանի անվան փողային նվագախմբի 3-րդ հանրապետական փառատոնները: Փոխնախարար Կարինե Խոդիկայնը համոզմունք հայտնեց, որ արդեն ավանդական դարձած «Նռան հատիկը» ունի իր հանդիսատեսը, որն ամեն տարի անհամբերությամբ սպասում է թատրոնի հերթական տոնին: Այս հանգամանքը, ըստ փոխանախարարի, խիստ պարտավորեցնող է, եւ կազմակերպիչները պետք է ավելի հետաքրքիր ներկայացումներ բեմադրեն: Նա նշեց, որ փառատոնի 11 օրերի ընթացքում ներկայացումները դիտել են մոտ 5000 հանդիսատես` Երեւանից եւ մարզերից: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը անցկացված Էմին Խաչատուրյանի անվան փողային նվագախմբի փառատոնը, ըստ «Օպերա+» երաժշտական գործակալության տնօրեն Վարդան Հակոբյանի, այսօր շատ կարեւոր է փողային նվագախմբերի գործունեությունը խթանելու եւ փողային նվագախմբային ժանրի զարգացումն ու տարածումը ապահովելու համար: Նրա խոսքերով, Հայաստանում մանկապատանեկան փողային նվագախմբերի թիվը տարեցտարի նվազում է, ինչը վտանգում է փողային արվեստի գոյությունը: Պրն. Հակոբյանը համոզված է, որ տարբեր ժանրում հաճախակի կազմակերպվող փառատոնները եւ մրցույթները ի հայտ են բերում շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, երգ, պար, ասմունք), իսկ փողային նվագախմբերի պատանի երաժիշտները ոչ միշտ են հնարավորություն ունենում ներկայանալ հանրությանը: Այս փառատոնին մասնակցել են Երեւանի եւ մարզերի փողային նվագախմբեր, անսամբլներ` առանց տարիքային սահմանափակման:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play