ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 62<br /> ՆՈՐ ԴԵՊՔ<br />


ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՄԻԱՎ-ՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ 62
ՆՈՐ ԴԵՊՔ

  • 30-11-2006 18:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի (ՍՊԻԴ) դեմ պայքարի միջազգային օրն է: Հայաստանում առաջին ՄԻԱՎ վարակակրի հայտնաբերումից` 1988թ.-ից, մինչեւ այս տարվա նոյեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների շրջանում արձանագրվել է վարակի 425 դեպք: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, այս տարեսկզբից հանրապետությունում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 62 նոր դեպք: Վարակակիրներից 325-ը կամ 76,5%-ը տղամարդիկ են, 100-ը կամ 23,5%-ը` կանայք, իսկ 8-ը կամ 1,9%-ը` երեխաներ: ՄԻԱՎ վարակակիրների 74,6%-ը 20-39 տարեկան են: 425 վարակակիրներից 147-ի (25 կին եւ 4 երեխա) մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում` 42-ի մոտ այս տարվա ընթացքում: Մինչ օրս գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 97 դեպք: Մահացածների թվում են 18 կին եւ 3 երեխա: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվը` 213 կամ 50,1%-ը, արձանագրվել է Երեւանում: Վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 9,2%: Նշվեց նաեւ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2008-3000 ՄԻԱՎ-ով ապրող մարդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն