ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ<br /> 1-ԻՑ ԿՆՎԱԶԻ 6 ԴՐԱՄՈՎ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՀՈՒՆՎԱՐԻ
1-ԻՑ ԿՆՎԱԶԻ 6 ԴՐԱՄՈՎ

  • 29-11-2006 15:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 1-ից հանրապետության բնակչության համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար նվազեց 6 դրամով եւ կազմեց 84 դրամ (0,22 ԱՄՆ դոլար), իսկ արդյունաբերության համար աճեց 6,7 դոլարով եւ կազմեց 153,26 դոլարով: Նման որոշում նոյեմբերի 29-ի նիստում կայացրեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` քննելով ընդունելով «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտը: Ըստ հայտի, բնակչության մասով բնական գազի սակագինը ընկերությունն առաջարկում էր թողնել անփոփոխ, իսկ արդյունաբերության համար բարձրացնել մինչեւ 172,8 դոլար: «ՀայՌուսգազարդ»-ը սակագների բարձրացումը հիմնավորել էր ընկերությունում աշխատավարձերի բարձրացմամբ, նոր աշխատատեղերի ավելացմամբ, գազապահեստարանի ծավալների ընդլայնմամբ: «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, իր դժգոհությունը հայտնելով հանձնաժողովի կայացրած որոշումից, նշեց, որ հնարավոր է վեց ամիս հետո նոր հայտ ներկայացվի հանձնաժողովին: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ կառավարության որոշելիք խնդիրն է, թե բնակչության համար սակագնում նվազեցված վեց դրամը դոտացիայի մաս կկազմի, թե բնակչությունը այդքանով քիչ կվճարի: Նշենք, որ կառավարության որոշմամբ 90 դրամ սակագնից 25 դրամը որպես դոտացիա վճարում է կառավարությունը, մնացածը` բնակչությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն