ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՊԱՀԱՆՋԸ<br />


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՊԱՀԱՆՋԸ

  • 28-11-2006 19:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 28-ին մերժեց քաղաքացի Հովհաննես Ռուշանյանի դիմումը` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը Սահամանադրությանը ոչ համապատասխան ճանաչելու մասին: Դատարանը որոշեց, որ օրենսգրքի նշված կետի եւ Սահամանադրության միջեւ հակասություն չկա: Հ.Ռուշանյանը այդ հոդվածի սահմանադրականության հարցը վիճարկում էր ընդհանուր իրավասության դատարաններում քննված իր հայցի կապակցությամբ, որով պահանջում էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ից տրամադրել հեռախոսավարձը 50%-ով վճարելու օրենքով սահմանված արտոնությունը: Ըստ Հ.Ռուշանյանի, 1994թ.-ին կնքված միջպետական համաձայնագրով ինքը համարվում է պատերազմի հաշմանդամ (որին հասնում է հիշյալ արտոնությունը), այլ ոչ թե դրան հավասարեցված անձ: Պատասխանող կողմի` ԱԺ-ի ներկայացուցիչը գտնում էր, որ հայցվորը վիճարկում է ոչ թե սահմանադրականության հարցը, այլ, մասնավորապես, ՀՀ Քաղաքացիական գործերով Վերաքննիչ դատարանի վճռի օրինականությունը եւ հիմնավորվածությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն