Մանսանո. Ագուերոյի տեղափոխման թեման ինձ չի անհանգստացնում


 

Մանսանո. Ագուերոյի տեղափոխման թեման ինձ չի անհանգստացնում

  • 21-07-2011 12:58:17   | Իսպանիա  |  Սպորտ
 Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Գրեգորիո Մանսանոն Marca պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ նրան այլեւս չի անհանգստացնում թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի տեղափոխման հարցը: «Ագուերոն, ինչպես եւ Արգենտինայի հավաքականի մյուս բոլոր ֆուտբոլիստները, պարտավոր է վերադառնալ ակումբում իր պարտականություններին: Քանի նա պաշտպանում է մեր ակումբի գույները, ես չեմ անհանգստանա նրա տեղափոխության հարցով»,- հայտարարել է Մանսանոն: Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն նախորդ մրցաշրջանի վերջում հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում հանդես գալ մայրաքաղաքային թիմում: Սակայն մինչ օրս նրա տեղափոխությունը մեկ այլ թիմ անհայտ է:
Նոյյան տապան  -   Սպորտ