ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1,5 ՄԻԱՎՈՐՈՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԽՄԲՈՒՄ Է

  • 08-11-2006 17:23:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 7-ին Մոսկվայում Միխայիլ Տալի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարում անցկացվեցին 2-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի առաջատար գրոստմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: 2 փուլից հետո Լեւոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը եւ Ռուսլան Պոնոմարյովը ունեն 1,5-ական, Մամեդյարովը, Շիրովը, Սվիդլերը եւ Լեկոն` 1-ական, Գրիշչուկը, Կառլսենը եւ Մորոզեւիչ 0,5-ական միավոր: Նոյեմբերի 8-ին 3-րդ փուլի օրն է:
Նոյյան տապան  -   Սպորտ