ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԵՎՐԱՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼ ՀԱՅՈՑ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ-Ի ԸՆԴՈՒՆԱԾ<br /> ՕՐԵՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ<br />


ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԵՎՐԱՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ-Ի ԸՆԴՈՒՆԱԾ
ՕՐԵՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  • 06-11-2006 17:32:00   | Թուրքիա  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թուրք անդամ Ռըզա Թյուրմենը Ստրասբուրգում մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է երկու տարբեր ձեւերով հակազդել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրինագծին: Ըստ նրա, երկու ձեւերի տրամաբանական ավարտը հարցը Եվրոպական դատարան տեղափոխելն է: Ինչպես հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը, դատավորի պնդմամբ` առաջին հակազդեցությունը կարող է լինել այն, որ թուրքական պետությունը դատ հարուցի Ֆրանսիայի նկատմամբ: «Նման դատավարությունը կարող է հետաքրքրական լինել, սակայն այն իր հետ կբերի երկու երկրների հարաբերություններին հարված հասցնելու վտանգը»,- հայտարարել է թուրք դատավորը: Հակազդեցության երկրորդ ձեւն էլ, ըստ դատավորի, հետեւյալն է. սպասել, որ ինչ որ մեկը դատապարտվի այդ օրենքով եւ այդ անձը դիմի եվրոպական դատարան:
Նոյյան տապան  -   Միջազգային