ՍՎԵՐԴԼՈՎՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ<br />


ՍՎԵՐԴԼՈՎՍԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

  • 06-11-2006 16:11:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Սվերդլովսկի մարզում Հայաստանի պարի պետական անսամբլի եւ երեւանի մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ տեղի են ունեցել հայկական մշակույթի օրեր: Հայաստանյան մշակութային պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ինչպես նոյեմբերի 6-ին հրավիրված մամլո ասուլիսում հայտնեց Արթուր Պողոսյանը, հայկական մշակույթի օրերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Եկատերինբուրգի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` Հայաստանի պարի պետական անսամբլի ելույթով: Ըստ փոխնախարարի, մշակութային օրերն անցել են բարձր մակարդակով եւ հայաստանյան կոլեկտիվները ելույթներ են ունեցել Եկատերինբուրգի եւ Կամենսկ-Ուրալսկի լավագույն համերգային դահլիճներում եւ թատերաբեմերում: Այդ օրերին հայկական պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Սվերդլովսկի մարզի մշակույթի նախարար Ն.Վետրովայի եւ մարզի այլ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել եւ նախանշվել են մշակութային համագործակցության հետագա ծրագրերը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play