Վախճանվել է նկարիչ Լուսյեն Ֆրեյդը


 

Վախճանվել է նկարիչ Լուսյեն Ֆրեյդը

  • 22-07-2011 09:21:04   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ
 88 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրեյդի թոռ Լուսյեն Ֆրեյդը: Այն մասին հայտնում է Forbes-ը: Ֆրեյդը ծնվել է Գերմանիայում 1922թ.-ին: 10 տարի անց ընտանիքը, նացիստների հետապնդումից վախենալով, մեկնել է Մեծ Բրիտանիա: Ֆրեյդը ռեալիզմի ներկայացուցիչ է, պորտրետիստ եւ իր ժամանակաշրջանի հաջողված նկարիչներից է համարվում: Հուղարկավորության տեղի եւ ժամանակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Նոյյան տապան  -   Մշակույթ