ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՈՖԻԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՍԱՄԲՈ<br /> ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ<br />


ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՍՈՖԻԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՍԱՄԲՈ
ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

  • 03-11-2006 13:44:00   | Բուլղարիա  |  Սպորտ
ՍՈՖԻԱ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 3-6-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվում է սամբո ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Աղասի Նազունցը (52 կգ, Աբովյան), Դավիթ Խաչատրյանը (68 կգ, Գյումրի), Աշոտ Դանիելյանը (74 կգ, Արցախ) եւ Լաերտ Ավագյանը (82 կգ, ԲԿՄԱ): Կանանց առաջնությունում հանդես կգան Գոհար Գեւորգյանը (52 կգ, Երեւան) եւ Լիլիթ Պողոսյանը (64 կգ, Արտաշատ):
Նոյյան տապան  -   Սպորտ