ԹՈՒՐՔԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՍԵՎ ԾԱՂԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐԵԼ<br /> ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ<br />


ԹՈՒՐՔԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՍԵՎ ԾԱՂԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐԵԼ
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ

  • 31-10-2006 20:29:00   | Վրաստան  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի թուրքական ասոցիացիաների միության ներկայացուցիչները Գերմանիայի խոշոր քաղաքներում` Ֆրանկֆուրտում, Դյուսելդորֆում, Մյունխենում եւ Շտուտգարդում սեւ ծաղկեպսակներ են դրել Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունների շենքերի մոտ ի նշան բողոքի Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագծի ընդունման դեմ: Միության նախագահ Ռեջեփ Ելդիրիմը հայտարարել է, որ «Ֆրանսիան, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը, սեւացնում է իր պատմությունը այդ բիլլի ընդունմամբ»: Ըստ որում, նա հույս է հայտնել, որ օրինագիծը չի ընդունվի Ֆրանսիայի Սենատում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play