ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԵՎ<br /> ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԵՎ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 31-10-2006 20:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ երաժշտական գործիքներ վերանորոգող «Մշակույթ եւ համագործակցություն» եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում 2006թ.-ի սեպտեմբերից մինչեւ 2007թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահտվածում իրականացվում են երաժշտական գործիքների վերականգնող, պահպանող եւ նոր գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման ծրագիր: Ինչպես հոկտեմբերի 31-ի ասուլիսում հայտարարեց ասոցիացիայի նախագահ, Շալոն-ան-Շամպայնի ազգային բեմարվեստի տնօրեն Ֆիլիպ Բակմանը, այս ծրագիրը հաստատվել է Եվրոհանձնաժողովի կողմից եւ իրականացվում է Եվրոմիության անդամ երկրներում: «Հայաստանում այս ծրագրի իրականացման գաղափարն առաջացավ մեկ տարի առաջ, երբ ես այցելեցի Հայաստան եւ տեսա, թե ինչ լավ երաժշտություն եւ ինչ լավ մասնագետներ ունեն հայերը»,- հայտնեց Ֆ.Բակմանը: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրենց գործընկերներն են լինելու Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Ալ.Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը: Ֆ.Բակմանի խոսքերով, մեկ տարվա ընթացքում նախատեսվում է կազմակերպել եվրոպացի մասնագետների կարճատեւ գործուղումներ Հայաստան եւ հայ վարպետների երկարաժամկետ գործուղումներ եվրոպական երկրներ: Բացի այդ, Հայաստանում կստեղծվի երժշտական գործիքների վերկանգնման կենտրոն, կբացվեն արհեստանոցներ եւ կկազմակերպվի հայկական ժողովրդական գործիքների պատրաստման փորձի փոխանակում եվրոպացի վարպետների համար: Ֆ.Բակմանը տեղեկացրեց նաեւ, որ 2007թ.-ի փետրվարին Ֆրանսիայում կայանալիք համերգին մասնակցող Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա արդեն վերանորոգված գործիքներով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play