ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎ. «ՄԵՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄՆ ԷՐ»<br />


ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎ. «ՄԵՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄՆ ԷՐ»

  • 31-10-2006 19:05:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպման ընթացքում առաջին հարցը, որ բարձրացվեց եւ քննարկվեց, Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերումն էր Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանում կայացավ երկու երկրների պաշտպանության նախարարների` Սաֆար Աբիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի նախաձեռնությամբ կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համատեքստում: Հանդիպման ոչ մի մանրամասն չէր հաղորդվում:
Նոյյան տապան  -   Միջազգային