ՊՐՎԱՆՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ<br />


ՊՐՎԱՆՈՎԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

  • 30-10-2006 20:24:00   |   |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Բուլղարիայում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Գեորգի Պրվանովը ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 75,9 տոկոսը: Նրա մրցակիցը` «Ատակա» ազգայնական կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է ձայների 24 տոկոսը: «Մենք ակնկալում էինք լավ արդյունքներ եւ հասանք դրան»,- լրագրողներին երկուշաբթի օրը ասել է Պրվանովը:- «Այսօրվա արդյունքը գնահատականն է այն ամենի, ինչի կարողացել ենք հասնել անցած հինգ տարիների ընթացքում»: Գեորգի Պրվանովը Բուլղարիայի առաջին նախագահն է, որը վերընտրվել է երկրորդ ժամկետի համար: Բուլղարիայում ապրում է մեծաթիվ` շուրջ 50-հազարանոց հայկական համայնք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play