ՄՈՍԿՎԱՅԻՑ ԲԱՔՎԻՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՊԵՏՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻ ՄԵՋ
ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ
25-10-2006 15:13:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայից Ադրբեջան
էքստրադիցիայի է ենթարկվել հանցագործ, որը 1994 թվականից գտնվում
էր հետախուզման մեջ:
Ինչպես հայտնել է ԱՊՀ կազմակերպված հանցավորության դեմ
պայքարի գրասենյակում Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչ Վագիֆ Շարիֆովը,
դա հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Ռուսաստանի ՆԳՆ
փոխգործակցության շնորհիվ:
Ադրբեջանի քաղաքացի Փարվիզ Թելման օղլու Ալիեւը, ծնված 1970
թվականին, հետախուզման մեջ էր գտնվում իշխանության բռնի տապալման
եւ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով (Ադրբեջանի ՔՕ,
հոդ. 57): Նա ներկայացել է մեղայականով, զղջացել կատարած
հանցագործությունները եւ պատրաստ է պատասխան տալ դրանց համար
Ադրբեջանի Հանրապետության օրենքի առջեւ,- հաղորդում է «Դեյ.ազը»: