ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ<br /> ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ
ՔԱՂԱՔԱՑԻ

  • 24-10-2006 17:20:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի Բիրյուլեւո Վոստոչնոյե շրջանի ՆԳՎ քրեական հետախուզության աշխատակիցները խարդախություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու: Այդ մարդու կատարած խարդախության զոհ են դարձել շրջանի այն բնակիչները, ովքեր ցանկացել են շատ արագ փոխանակել արտարժույթը, առանց հերթ կանգնելու Բուլատնիկովսկի պրոեզդի փոխանակման կետի մոտ,- հաղորդում է «Ռեգիոնս.ռու» կայքը: Ինչպես պատմել է Բիրյուլեւո Վոստոչնոյե շրջանի ՆԳՎ քրեական հետախուզության պետ Ալեքսեյ Զախարովը, միլիցիա է դիմել խաբված մի քաղաքացի, որը ցանկացել է 100 ԱՄՆ դոլարը փոխել ռուբլու: Փողոցային խարդախը վերցրել է այդ 100 դոլարը եւ որոշ ժամանակ անց վերադարձրել, հայտարարելով, որ այն կեղծ է: Տղամարդը զննել է թղթադրամը եւ սարսռել` ձեռքին 100 դոլարի փոխարեն 1 դոլարանոց էր: Քրեական հետախուզության աշխատակիցները նրան ձերբակալել են հաջորդ օրը, որը հայտնվել էր այդ նույն փոխանակման կետի մոտ: Ինչպես հայտնել են Մոսկվայի ՆԳՎ մամլո ծառայությունում, Էմիլ Հասանովը (այդպես է կոչվում ձերբակալվածը) պարզաբանել է, որ նախկինում արդեն ենթարկվել է քրեական պատասխանատվության եւ ազնվորեն ապրել եւ աշխատել չի պատրաստվում: Այժմ նա գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում, նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի հատկանիշներով` «խարդախություն»:
Նոյյան տապան  -   Միջազգային