ԱՐԴԵՆ ՎԵՑ ՏԱՐԻ «ԲՐԻՆՑԱԼՈՎ-Ա» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՈՒՄ Է<br /> ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ<br />


ԱՐԴԵՆ ՎԵՑ ՏԱՐԻ «ԲՐԻՆՑԱԼՈՎ-Ա» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾՈՒՄ Է
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ

  • 24-10-2006 12:30:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոսզդրավնադզորը» մտադիր է ետ վերցնել դեղերի արտադրության լիցենզիան «Բրինցալով-Ա» դեղագործական ձեռնարկությունից: Ընկերության գործարաններում բացահայտվել են դեղերի արտադրության պայմանների խախտումներ: Տեսուչները նաեւ հայտնաբերել են հեղինակավոր արտասահմանյան մակնիշների կեղծված դեղեր պահեստներում: Ըստ որում ընդհատակյա դեղամիջոցների որակը շատ բարձր է եղել: Փորձագետները դժվարությամբ են դրանք տարբերել արտասահմանյան օրիգինալներից: Կեղծված ողջ արտադրանքը առգրավվել է: Կեղծման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման ղեկավար Միխայիլ Զուրաբովը հանդես է եկել կեղծ դեղամիջոցների արտադրության եւ իրացման համար քրեական պատասխանատվություն սահմանելու առաջարկությամբ: Անլեգալ արտադրության մասին գերատեսչությունում գիտեին դեռ 6 տարի առաջ: Սակայն բազմաթիվ դիմումները ՆԳՆ ոչնչի չեն հանգեցրել: Այժմ, ինչպես նշում է «Էխո Մոսկվին», կեղծ դեղերի դեմ պայքարի են լծված շատ նախարարությունների եւ գերատեսչությունների ուժերը: Ինչպես այսօր նշում են որոշ ԶԼՄ-ներ, փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանում բոլոր դեղերի մոտ 15%-ը կեղծ է: Կեղծ դեղերի թվաքանակով Ռուսաստանն առաջ է անցել արդեն Չինաստանից, Պերուից եւ Կոլումբիայից: Դրա հետ կապված փորձագետները առաջարկում են ստեղծել միջազգային խումբ, որը կստանձնի կեղծ դեղերի խնդրի վերահսկողությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային