ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ<br /> ՄԻՋԵՎ<br />


ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ
ՄԻՋԵՎ

  • 23-10-2006 13:05:00   | Իրան  |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանը պատրաստ է միջնորդի դեր կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վիճելի հարցերի կարգավորման գործում, եթե երկու երկրները դա կցանկանան: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, Թեհրանում այսպիսի առաջարկություն է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին իր վրացի գործընկեր Գելա Բեժուաշվիլու հետ հանդիպումից հետո: Մ.Մոթթաքին նշել է, որ ռուս սպաների ձերբակալությունից հետո ՌԴ եւ Վրաստանի միջեւ ծագած ճգնաժամը օգուտ չի բերում կողմերից ոչ մեկին, եւ կոչ է արել շուտափույթ լուծել այն: Վրաստանը չափազանց շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների բարելավմամբ, հույս ունենալով Իսլամական Հանրապետության հետ համագործակցության հաշվին խուսափել ռուսական էներգառեսուրսներից կախվածությունից: Թերեւս, դրան առայժմ խանգարում է գազատարի բացակայությունը, որ կառուցվում է հարեւան Հայաստանի տարածքում:
Նոյյան տապան  -   Միջազգային