ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱԻ ՔԱՂԱՔԱՑԻ<br />


ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱԻ ՔԱՂԱՔԱՑԻ

  • 20-10-2006 19:11:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նիժնի Նովգորոդի Չուգունովի փողոցի բնակելի տան մուտքում հարձակում է գործվել մի հայի վրա: Անհայտ անձինք դաժանորեն ծեծել եւ մի քանի անգամ դանակով խփել են նրա կրծքին: Հայաստանի 39-ամյա տուժած քաղաքացու մոտ, որը փոխադրվել է հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, հայտնաբերվել է Նիժնի Նովգորոդի գրանցման վկայական, անձնագիր եւ ապահովագրական պոլիս: Ճշտվել է տուժածի բնակության վայրը Շերբինկի միկրոշրջանում,- հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նոյյան տապան  -   Միջազգային