ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԵՃՇՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
20-10-2006 16:59:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի
Ճարտարապետների միությունում հոկտեմբերի 20-ին բացված
ցուցահանդեսում ներկայացված են Երեւանի ճարտարապետության եւ
շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ուսանողների եւ
շրջանավարտների 180 գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ:
Ինչպես նշեց պրոֆեսոր Հենրիկ Մամյանը, համալսարանի
«Ճարտարապետություն» ֆակուլտետում դասավանդվում է նկարչություն
առարկա, որպեսզի ուսանողների մոտ զարգանան գեղարվեստական,
գրաֆիկական ու ստեղծագործական ունակությունները:
Ըստ նրա, այս ցուցադրությունը առաջինն է համալսարանի
պատմության մեջ եւ ընդգրկում է վերջին 20-25 տարիներին ստեղծված
աշխատանքները, որոնք մինչ այդ ցուցադրվել եւ բարձր են գնահատվել
արտասահմանյան շատ երկրներում: Հ.Մամյանը նշեց, որ նմանատիպ
ցուցահանդեսներ նախատեսվում է կազմակերպել ամեն տարի: