ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 6<br /> ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 6
ԲԱԼԱՆՈՑ ԵՐԿՐԱՇԱՐԺ

  • 20-10-2006 14:37:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին տեղական ժամանակով 02-ին Թուրքիայի տարածքում` Էրզրում քաղաքից 40 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի Է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին, որ երկրաշարժին հետեւել են երկու հետցնցում. առաջինը 02:22-ին` 2,8 մագնիտուդով եւ 4-5 բալ, երկրորդը 03:19-ին` 3,8 մագնիտուդով եւ 5-6 բալ:
Նոյյան տապան  -   Հասարակություն