ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳԱԶԻ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԳԱԶԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

  • 20-10-2006 13:55:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-ին էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին կմեկնի Թեհրան` Վրաստանին իրանական գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Նիկա Գիլաուրին հոկտեմբերի 10-12-ը գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարել ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրից Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով Վրաստանին գազ մատակարարելու վերաբերյալ: Իրանական գազի Վրաստան արտահանման վերաբերյալ Վրաստանի եւ Իրանի միջեւ համաձայնության ձեռք բերման դեպքում Ադրբեջանը պատրաստ է իր տարածքը տրամադրել գազի տարանցման համար,- հաղորդում է «Փրայմ-նյուսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային