ԲԱՔՎՈՒՄ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ «ԱԶԱԴԼԸԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ<br />


ԲԱՔՎՈՒՄ ՎՏԱՐՈՒՄ ԵՆ «ԱԶԱԴԼԸԳ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

  • 20-10-2006 13:40:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի պետական գույքի կառավարման կոմիտեն հայց է ներկայացրել տնտեսական դատարան «Ազալըգ» թերթի խմբագրությանը Բաքվի կենտրոնում իր տրամադրության տակ գտնվող շենքից վտարելու մասին: Հայցի համաձայն պետք է վտարվեն նաեւ այդ շենքում գտնվող «Ժողովրդական ճակատ» կուսակցության, «Մեր ուղին» թերթի, «Թուրան» գործակալության, Ժողովրդավարության զարգացման ֆոնդի եւ այլ կառույցների գրասենյակները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Հայցվորը դատարանին խնդրում է անվավեր ճանաչել Բաքվի քաղաքապետարանի հրամանագիրը, որով 1992 թվականին շենքը հանձնվել է «Ազադլըգ» թերթի խմբագրության տրամադրությանը: Թերթի ներկայացուցիչները տեղի ունեցածը համարում են ճնշում եւ ընդդիմադիր պարբերականը փակելու փորձ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play