ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ»<br /> ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ<br />


ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ»
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

  • 19-10-2006 20:05:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն մտադիր չէ հրաժարվել «կովկասյան քառյակի» խորհրդարանների նախագահների հանդիպումից (14 նոյեմբերի, Մոսկվա): Ըստ «Կավկազպրեսի» տեղեկությունների, նա պատճառ չի տեսնում հանդիպմանը չմասնակցելու համար: Ինչպես համարում է Բուրջանաձեն, Վրաստանը միշտ պատրաստ է քաղաքական երկխոսության:
Նոյյան տապան  -   Միջազգային