ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

  • 19-10-2006 19:37:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իբրեւ տուրիստ գտնվելով Թուրքիայում «Ռեգնումի» թղթակիցը վկա է դարձել, թե ինչպես տեղացի էքսկուրսավարը Ռուսաստանից ժամանած հանգստացողներին պատմել է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւելքում 1915-1917 թվականների իրադարձությունների իր վարկածը, երբ թուրքական բանակի պատժիչ գործողությունների արդյունքում սպանվեցին մեկուկես միլիոն հայեր, իսկ նրանց հողերը բնակեցվեցին թուրքերով: Այդ իրադարձությունների մասին ռուսաստանցի տուրիստների հարցերին ի պատասխան թուրք էքսկուրսավարը փոքր-ինչ նյարդայնորեն հայտարարել է, որ ժամանակակից Թուրքիան չպետք է պատասխան տա Օսմանյան կայսրության օրոք կատարվածի համար: Դրանից բացի, թուրքերը համարում են, որ աշխարհում շատ տարբեր են մեկնաբանում այդ իրադարձությունները: Ըստ գիդի, ոչ մի ցեղասպանություն իրականում չի եղել: Այո, փոքր-ինչ «չափն անցել են», ավելի խիստ են վարվել հայերի հետ, քան պետք էր, որոնց ենթադրվում էր ընդամենը արտաքսել, իսկ արդյունքում (ըստ թուրքական վարկածի) զոհվել են մոտ հարյուր հիսուն հազար հայեր: Ըստ որում էքսկուրսավարը նշել է, որ ոչ ոք չի հիշատակում 185 հազար թուրքական բանակի ճակատագրի մասին, որը կործանվեց այդ ժամանակ ցրտից ու սովից լեռներում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play