ՄԱՅԻՍԻՆ ԿՈՐԾԱՆՎԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՊԱՅԹՈՒՆ Է ՏԵՂԻ<br /> ՈՒՆԵՑԵԼ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՈՒ-Ի ՆԱԽԿԻՆ ՕԴԱՉՈՒՆ<br />


ՄԱՅԻՍԻՆ ԿՈՐԾԱՆՎԱԾ Ա-320 ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՊԱՅԹՈՒՆ Է ՏԵՂԻ
ՈՒՆԵՑԵԼ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԱՈՒ-Ի ՆԱԽԿԻՆ ՕԴԱՉՈՒՆ

  • 19-10-2006 18:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսին աղետի ենթարկված Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռը անկառավարելի չի եղել, իսկ նրա կործանման իրական պատճառը պայթյունն է եղել: Այսպիսի հայտարարություն արեց հոկտեմբերի 19-ի ասուլիսում ՀԱՈւ-ի նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը: Ըստ նրա, ինքնաթիռի կործանման համար մեղավոր են թռիչքի կազմակերպման ղեկավարները, այդ թվում «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Արմավիա» ընկերության թռիչքային անվտանգության բաժինները: Վ.Պողոսյանի խոսքերով, մինչ օդանավ նստելը երկու կրիմինալ խմբերի միջեւ վեճ է եղել, սակայն «նրանց թույլ է տրվել նստել ինքնաթիռ, որտեղ եւ այդ վեճը շարունակվել է»: Նրա խոսքերով, «Ռուսաստանի 4 քաղաքացիներ զանգահարել են եւ տեղեկացրել, որ ինքնաթիռում կրակոցներ կան»: Վ.Պողոսյանի տեղեկացմամբ, զոհվածների մարմինների վրա եղել են կրակոցների հետքեր: Նա տարակուսանք հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ հայկական կողմը ցանկություն չի հայտնել զննել զոհված ուղեւորների մարմինները: Սիաժամանակ Վ.Պողոսյանը հրաժարվեց նշել, թե ինչ փաստերի հիման վրա է ինքը նման հայտարարություններ անում:
Նոյյան տապան  -   Հասարակություն