ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՎՐԱՑԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է<br /> ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՋ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՎՐԱՑԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է
ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵՋ

  • 18-10-2006 12:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ռոսֆինմոնիտորինգը» Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ այլ պետությունների իրավապահ մարմինների հետ համատեղ բացահայտել են անօրինական բանկային գործառնություններով զբաղվող բանկային աշխատողների գործը: Նախաքննության տվյալներով, բանկերի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ցանցի միջոցով հանցագործները «դրամական միջոցներ են փոխադրել Վրաստան եւ այլ երկրներ»: Հետաքննության հաջող ավարտի մասին հաղորդել է ՆԳՆ-ն: Հաղորդման համաձայն, «նրանց գլխավորած հանցագործ համայնքը զբաղվում էր արժութային միջոցների լվացման, կանխիկացման եւ դուրսբերման հետ կապված անօրինական բանկային գործառնություններով»: Հետաքննության տվյալներով, 2004-2005 թվականներին մոտավորապես տասը բանկերի, այդ թվում «Վեկ-բանկի» եւ «Նովայա էկոնոմիչեսկայա պոզիցիա»-ի ղեկավարները անօրինականորեն կանխիկացրել են ավելի քան 200 մլրդ. ռուբլի, 400 մլն. դոլար եւ ավելի քան 60 մլն. եվրո: Հիմնական մասը փոխանցվել է արտասահմանի դրածո ֆիրմաների հաշիվներին: ՆԳՆ մամլո տեղեկագրում ասվում է, որ հետաքննությունը կատարվել է Ավստրիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Լիտվայի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների մասնակցությամբ: Գործի ֆիգուրանտների ավստրիական հաշիվների վրա կալանք է դրված: Մինչեւ մերկացումը հանցագործ համայնքը վերահսկում էր մոտավորապես ութ մոսկովյան բանկեր եւ էթնիկական ու ֆինանսական հարաբերություններ ունեին վրացական համայնքի քրեական ներկայացուցիչների հետ: «Տվյալ կապուղին եռանդուն օգտագործվում է դեպի Վրաստան եւ այլ երկրներ դրամական միջոցների փոխադրման համար: Դրամական միջոցները հիմնականում ստացվել են անօրինական բանկային գործառնությունների, կազինոների, ավազակային հարձակումների եւ դրամական միջոցների հափշտակման միջոցով»,- ասվում է ՆԳՆ Տնտեսական անվտանգության դեպարտամենտի մամլո ծառայության մամլո տեղեկագրում:
Նոյյան տապան  -   Միջազգային