ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆԸ» ՏՈՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ<br /> ՀԱՂԹԱՆԱԿԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ՄԻԿԱ-ԵՐԵՎԱՆԸ» ՏՈՆԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ
ՀԱՂԹԱՆԱԿԸ

  • 13-10-2006 16:28:00   | Ավստրիա  |  Սպորտ
ԻՆՍԲՐՈՒԿ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում անցկացվող Եվրոպայի շախմատի ակումբային թիմերի առաջնությունում հերթական հաղթանակն է տոնել «Միկա-Երեւան»-ը: Հոկտեմբերի 12-ին խաղարկված 5-րդ փուլում Հայաստանը ներկայացնող թիմը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Սարատովի «Էկոնոմիստին» եւ 9-ը միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Առաջատարից մեկ միավորով պակաս ունի եւ 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում Վրաստանի «Էներջի Ինվեստ Սաքարթվելո»-ն: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի «Բանկային արքա»-ն 5-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել ՌԴ-ի «Տոմսկ 400»-ի հետ եւ 8 միավորով բաժանում է 3-9-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ