ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՏԱՔՍԵԼ 70 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐԻ<br />


ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐՏԱՔՍԵԼ 70 ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐԻ

  • 13-10-2006 15:31:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանը եւ Թուրքիան միասին պետք է հանդես գան Ֆրանսիայի դեմ» Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման առնչությամբ եւ «հարցը դնել խստորեն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիրա Փաշաեւան: «Նախ, Թուրքիան պետք է ճանաչի Ֆրանսիայի կատարած ցեղասպանությունը Ալժիրում: Այնուհետեւ Թուրքիան պետք է ճանաչի հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ Խոջալուում սարքված ցեղասպանությունը: Միաժամանակ, հարկավոր է վերանայել տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ: Ֆրանսիական խորհրդարանի քայլը կարող է միտման սկիզբ դառնալ Եվրոպայում, եւ ուրիշ երկրներ կարող են հետեւել Ֆրանսիայի օրինակին»,- հայտարարել է նա: «Թուրքիայում անլեգալ վիճակով ապրում եւ աշխատում են ավելի քան 70 հազար հայեր: Թուրքիայի կառավարությունը պետք է որոշում ընդունի հայ-անլեգալներին երկրից արտասքելու վերաբերյալ, եւ դա չի հակասի միջազգային իրավունքին: Եթե նրանք պնդում են ցեղասպանությունը եւ այդպիսի քայլեր են ձեռնարկում Թուրքիայի դեմ, ապա ինչու են նրանք այդ երկիրն ընտրել բնակության համար: Թող գնան Ֆրանսիա, կամ այլ երկիր, որը ճանաչում է հայոց ցեղասպանությունը»,- ասել է Փաշաեւան: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, Գանիրա Փաշաեւան հայտարարել է. «Կարծում եմ, որ մենք լրջորեն պետք է խորհենք այդ հարցի շուրջ, քանի որ Ֆրանսիան նման օրենք ընդունելով, եւ այդ հարցում ցուցադրեց իր դիրքորոշումը: Հարկ կլինի կամ փոխել համանախագահների կազմը, կամ ընդլայնել Մինսկի խմբի ձեւաչափը»,- հաղորդում է «Դեյ.ազը»:
Նոյյան տապան  -   Միջազգային