ԱԼԻ ԱՀՄԵԴՈՎ. «ՀԱՅԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԶԳՈՒՄ ԱՅՆ
ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ԿԲԱԽՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆԸ»
12-10-2006 17:41:00 | Ադրբեջան | Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայերն անհանգստություն
են զգում այն առնչությամբ, որ երբեւէ կբախվեն Ադրբեջանի
կատաղությանը, որը հզոր բանակ ունի»: Այս մասին հայտարարել է «Ենի
Ազերբայջան» կառավարող կուսակցության նախագահի տեղակալ եւ գործադիր
քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը` վերաբերմունք արտահայտելով
Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի վերջին
հայտարարությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ
ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական տարբերակի ընտրության դեպքում
պաշտոնական Բաքուն անպատասխան չի մնա, Հայաստանը կպաշտպանի
Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը:
Ա.Ահմեդովը նշել է, որ Ադրբեջանի հզորության արագ աճը
անհանգստացնում է ոչ միայն հայերին, այլեւ այն շրջանակներին, որոնք
նրանց պաշտպանում են: «Ադրբեջանի տնտեսական հզորության մեծացումը
միայն տնտեսական գործոն չէ: Դա նշանակում է նաեւ քաղաքական
հզորության մեծացում, Ադրբեջանի դիրքերի ամրապնդում համաշխարհային
հանրակցությունում: Բնական է, որ Ադրբեջանի տնտեսական հզորությունը
վերափոխվում է ռազմական հզորության»,- հայտարարել է Ա.Ահմեդովը:
Ահմեդովը ասել է նաեւ, որ վերջերս ֆրանսիական
գործակալություններից մեկը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական
բյուջեն ավելի փոքր է, քան հայտարարվում է Ադրբեջանի կառավարության
կողմից: «Ուղղակի կասեմ, որ դա ծառայում է երկու նպատակի, որ
փոխկապակցված են: Առաջինը, որպեսզի փոքր-ինչ նվազեցվի խուճապի
զգացումը, որ ապրում են հայերը, երկրորդ, որպեսզի հանգստացնեն
տարբեր ուժերի, որոնք պաշտպան են կանգնել հայերին»,- հայտարարել է
Ա.Ահմեդովը: