ԱԼԻ ԱՀՄԵԴՈՎ. «ՀԱՅԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԶԳՈՒՄ ԱՅՆ<br /> ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ԿԲԱԽՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆԸ»<br />


ԱԼԻ ԱՀՄԵԴՈՎ. «ՀԱՅԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԶԳՈՒՄ ԱՅՆ
ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, ՈՐ ԵՐԲԵՎԷ ԿԲԱԽՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՏԱՂՈՒԹՅԱՆԸ»

  • 12-10-2006 17:41:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայերն անհանգստություն են զգում այն առնչությամբ, որ երբեւէ կբախվեն Ադրբեջանի կատաղությանը, որը հզոր բանակ ունի»: Այս մասին հայտարարել է «Ենի Ազերբայջան» կառավարող կուսակցության նախագահի տեղակալ եւ գործադիր քարտուղար, պատգամավոր Ալի Ահմեդովը` վերաբերմունք արտահայտելով Հայաստանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունների առնչությամբ: Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական անձինք հայտարարել են, որ ղարաբաղյան խնդրի լուծման ռազմական տարբերակի ընտրության դեպքում պաշտոնական Բաքուն անպատասխան չի մնա, Հայաստանը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը: Ա.Ահմեդովը նշել է, որ Ադրբեջանի հզորության արագ աճը անհանգստացնում է ոչ միայն հայերին, այլեւ այն շրջանակներին, որոնք նրանց պաշտպանում են: «Ադրբեջանի տնտեսական հզորության մեծացումը միայն տնտեսական գործոն չէ: Դա նշանակում է նաեւ քաղաքական հզորության մեծացում, Ադրբեջանի դիրքերի ամրապնդում համաշխարհային հանրակցությունում: Բնական է, որ Ադրբեջանի տնտեսական հզորությունը վերափոխվում է ռազմական հզորության»,- հայտարարել է Ա.Ահմեդովը: Ահմեդովը ասել է նաեւ, որ վերջերս ֆրանսիական գործակալություններից մեկը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի փոքր է, քան հայտարարվում է Ադրբեջանի կառավարության կողմից: «Ուղղակի կասեմ, որ դա ծառայում է երկու նպատակի, որ փոխկապակցված են: Առաջինը, որպեսզի փոքր-ինչ նվազեցվի խուճապի զգացումը, որ ապրում են հայերը, երկրորդ, որպեսզի հանգստացնեն տարբեր ուժերի, որոնք պաշտպան են կանգնել հայերին»,- հայտարարել է Ա.Ահմեդովը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play