ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՔՇԱԲԹԻ ԿԱՐՏԱՔՍՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 119 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,<br /> ՈՐՈՆՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՐԵՔՇԱԲԹԻ ԿԱՐՏԱՔՍՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 119 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ,
ՈՐՈՆՔ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

  • 10-10-2006 15:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Ռուսաստանից կարտաքսվեն Վրաստանի 119 քաղաքացիներ, որոնք անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի տարածքում: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Միգրացիայի դաշնապետական ծառայության մամլո ծառայությանը: «Ծրագրվում է, որ Մոսկվայից ինքնաթիռով Թբիլիսի կարտաքսվեն Վրաստանի 119 քաղաքացիներ, որոնք անօրինականորեն գտնվում էին Ռուսաստանի տարածքում»,- ասել է ՄԴԾ ներկայացուցիչը: Իր հերթին ՌԴ ԱԻՆ լրատվական վարչությունից հայտնել են, որ Վրաստանի արտաքսվող քաղաքացիները հայրենիք կհասցվեն ուղեւորատար Իլ-62 ինքնաթիռվ: «Այդ ինքնաթիռով էլ Թբիլիսիից Մոսկվա կփոխադրվեն ռուսաստանցիներ, որոնք որոշել են տուն վերադառնալ»,- ասել է ԱԻՆ ներկայացուցիչը: Նա ավելացրել է, որ եւս մի չվերթ դեպի Թբիլիսի Իլ-62-ը կկատարի չորեքշաբթի:
Նոյյան տապան  -   Միջազգային