ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿՄՐՑԻ<br /> ՍԵՐԲԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԿՄՐՑԻ
ՍԵՐԲԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

  • 09-10-2006 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով հոկտեմբերի 11-ին Բելգրադում տեղի կունենա Սերբիա-Հայաստան հանդիպումը: Հոկտեմբերի 9-ի լուսադեմին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց մրցավայր: Հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգայինը սեփական հարկի տակ, Երեւանում ոչ ոքի` 0:0, խաղաց Ֆինլանդիայի հավաքականի հետ եւ իր հաշվին գրանցեց առաջին միավորը: Նոյեմբերի 15-ին նախատեսված է Ֆինլանդիա-Հայաստան խաղը: Մյուս հավաքականների նետ Հայաստանի ընտրանու հանդիպումները նշանակված են 2007թ.-ին: Հիշեցնենք, որ առաջին խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականը, ընդգրկված են նաեւ Ղազախստանի, Պորտուգալիայի, Ադրբեջանի, Լեհաստանի եւ Բելգիայի թիմերը:
Նոյյան տապան  -   Սպորտ