ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

  • 09-10-2006 19:21:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահի տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը եռօրյա այցով գտնվում է Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, լրագրողների հետ զրուցելիս իր այցի նպատակների առնչությամբ Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ «երկու երկրների միջեւ ստեղծվել են բարեկամական հարաբերություններ»: «Ադրբեջան այցելության ժամանակ կարծիքների փոխանակում կկայանա բժշկության, մշակույթի եւ կրթության բնագավառներում այդ կապերի ընդլայնման մասին»,- հայտնել է նա: Նույն օրը Վրաստանի նախագահի կինը այցելել է կրակապաշտների «Աթեշգյախ» («Կրակատուն») տաճար, որ կառուցվել է 16-18-րդ դարերում: Հոկտեմբերի 10-ի երեկոյան Ռուլովսը կմասնակցի վրացական գինիների համտեսի արարողությանը Բաքվի զվարճությունների կենտրոնում:
Նոյյան տապան  -   Միջազգային