ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ<br /> «ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ՈՃԻՐՆԵՐ» ԴՐԱՄԱՅՈՒՄ<br />


ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ
«ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ՈՃԻՐՆԵՐ» ԴՐԱՄԱՅՈՒՄ

  • 09-10-2006 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզաբնակ դերասանուհի Անահիտ Թոփչյանը Երեւանում հանդես կգա Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ամուսնական փոքրիկ ոճիրներ» դրամայում: Ինչպես հոկտեմբերի 9-ի մամլո ասուլիսում հայտնեց դերասանուհին, ներկայացման բեմադրիչն է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ խաղընկերն է նույն թատրոնի դերասան Աշոտ Ադամյանը: Դերասանուհին նշեց, որ Հայաստանում Ֆրանսիայի օրերի շրջանակներում բեմադրվող ներկայացման սյուժեի հիմքում ընկած է ամուսնական զույգի հարաբերություններում առկա խառնաշփոթ իրավիճակը. հիշողությունը կորցրած ամուսինը 15-օրյա բացակայությունից հետո փորձում է իրեն վերագտնել կնոջ պատմածի ու հիշողությունների միջոցով: Ըստ Ա.Թոփչյանի, ինքը ընտրել է Է.Շմիդտի այս գործը, քանի որ վերջինս առավել շատ թարգմանված ժամանակակից ֆրանսիացի գրողներից է. նրա ստեղծագործությունները թարգմանվել են 35 լեզուներով եւ բեմադրվում են աշխարհի 40 երկրներում: Երեւանում պիեսը կներկայացվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Նշենք, որ Շմիդտի այս ստեղծագործությունը հայերեն է թարգմանել Ա.Թոփչյանը: Նա տեղեկացրեց, որ հաջորդ տարի ինքը նախատեսում է երեւանյան հանդիսատեսին ներկայանալ «Իմ մոնո» խորագրով մոնոներկայացումների շարքով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play