ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ<br />


ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՕԳՏԱԿԱՐ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ

  • 09-10-2006 17:27:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ կայացած բանակցությունները շատ օգտակար էին եւ բովանդակալից: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ըստ նրա, երկու նախարարները դրական գնահատական են տվել անցկացված կոնսուլտացիաներին: Ես չեմ կարծում, որ համանախագահները չեն կիսում նրանց կարծիքները,- ասել է նա: Դիվանագետը հայտնել է, որ կարգավորման «հիմնարար սկզբունքների» առնչությամբ ներկայացված առաջարկներին կողմերի պատասխանները ստանալուց հետո միջնորդները շարունակել են կոնսուլտացիաները: Մոսկովյան հանդիպմանը ՄԽ համանախագահների ուշադրությունը կենտրոնացել է «որոշ սկզբունքների այն տարրերին, որոնց առնչությամբ կային տարաձայնություններ»,- ասել է Յու.Մերզլյակովը եւ ավելացրել, որ «մենք փոխըմբռնման հասնելու հույսեր ենք կապում» այն բանակցությունների հետ, որոնք, ակնհայտորեն, կշարունակվեն հոկտեմբերի 24-ին Փարիզում: Դիվանագետը նշել է, որ մոսկովյան հանդիպմանը չի քննարկվել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու հարց. այդ հարցը բանակցությունների առարկա կլինի Փարիզում: Յու.Մերզլյակովը նաեւ հերքել է կանխավ տարածված այն հաղորդումները, որ հոկտեմբերի 17-ին Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ կարող է կայանալ հակամարտության կողմերի առաջնորդների հանդիպում: Ըստ դիվանագետի, հոկտեմբերի 17-ին Մինսկում ընդհանրապես չի ծրագրվում ԱՊՀ գագաթնաժողով անցկացնել, այն ծրագրված է նոյեմբերին: Յու.Մերզլյակովը նաեւ հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին Մինսկում ծրագրված է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ: Նկատի առնելով, որ այդ միջոցառմանը հավանաբար չի մասնակցի ՀՀ նախարարը, որոշվել է նրանց հանդիպումը կազմակերպել հոկտեմբերի 24-ին Փարիզում, հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային