ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ<br /> ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

  • 09-10-2006 15:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Ինչպես Էմ Փի Էյ-ին հայտնել են նախագահի վարչակազմից, Ալիեւը պրն. Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան առողջություն եւ աշխատանքային հաջողություններ: Երկու նախագահները գոհունակություն են հայտնել տարբեր բնագավառներում ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հաջող զարգացման առնչությամբ, վստահություն հայտնել դրանց հետագա զարգացման հարցում:
Նոյյան տապան  -   Միջազգային