ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

  • 06-10-2006 19:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում նոյեմբերի 2-15-ը Երեւանում, իսկ 2007թ.-ի մարտին` Փարիզում կգործեն «Կապույտ անհունը. ծովային անուրջներ Գյումրիի, Երեւանի, Փարիզի եւ Լիոնի միջեւ» խորագրով ժամանակակից արվեստի ցուցահանդեսները: Հայ եւ ֆրանսիացի ժամանակակից նկարիչները կներկայացնեն 2006 թվականի օգոստոսի 12-22-ին Գյումրիում անցկացված «Ծովը. երազներ ու պատրանքներ» թեմայով Արվեստի միջազգային 5-րդ բիենալեի աշխատանքները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների կազմակերպման գրասենյակից, ֆրանսիացի եւ հայ մեկ տասնյակ ստեղծագործողների աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ծանոթանալ երկու երկրների ժամանակակից արվեստի ուղղություններին: Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Լիոնից Երեւան կժամանեն հայտնի արվեստագետներ Ժանտիյ Գարսոնը ու Դելֆին Բալլեն: Ֆրանսիացի ստեղծագործողներից Նատալի Բրեվեն ու Հյուգ Ռոշետը կներկայացնեն տեսամոնտաժ: Հայ ստեղծագործողների թվում է Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի համահիմնադիր Ազատ Սարգսյանը, որը այդ օրերին կներկայացնի վիդեո աշխատանք Սեւանա լճի մասին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play