ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ՉԿԱՆ<br />


ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ
ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԽՄԲՈՒՄ ՉԿԱՆ

  • 06-10-2006 16:13:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող աշխարհի 20 տարեկանների առաջնությունում հոկտեմբերի 5-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Տղաների մրցաշարում 3 մասնակիցներ 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց թվում Հայաստանի ներկայացուցիչներ չկան: 2,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ 2-րդ տեղում է միջազգային վարպետ Արման Փաշիկյանը: Միջազգային վարպետներ Զավեն Անդրեասյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են 2-ական միավոր: Աղջիկների մրցաշարում 3 հնարավորից 3-ական միավոր ունեն 4 մասնակիցներ: Նրանց թվում են ԱՄՆ-ը ներկայացնող, Ամերիկա աշխարհամասի պատանիների չեմպիոն, շախմատի հայկական դպրոցի նախկին սան Տաթեւ Աբրահամյանը: Հայաստանի չեմպիոնուհի Սիրանուշ Անդրիասյանը, ինչպես նաեւ Անահիտ Խառատյանն ու Լիանա Աղաբեկյանը իրենց հաշվին ունեն 2-ական միավոր: Հոկտեմբերի 6-ին կխաղարկվեն 4-րդ փուլի պարտիաները:
Նոյյան տապան  -   Սպորտ