ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ<br /> ՆՎԱՃԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ<br />


ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՆՎԱՃԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

  • 06-10-2006 16:12:00   | Դոմինիկյան Հանր.  |  Սպորտ
ՍԱՆՏԱ ԴՈՄԻՆԳՈ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դոմինիկյան Հանրապետության Սանտա Դոմինդո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 85 կգ քաշայինների պայքարում 3-րդ տեղը գրավեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը: Հոկտեմբերի 5-ին նա երկամարտում ցույց տվեց 370 կգ արդյունք եւ նվաճեց բրոնզե մեդալ: Տ.Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 172 կգ-անոց ծանրաձողը եւ արժանացավ փոքր արծաթե մեդալին, իսկ հրումում` 198 կգ եւ գրավեց 4-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ