ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br /> «ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՀՈՒՍԱԼԻ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ<br />


ՊԻՏԵՐ ՍԵՄՆԵԲԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆՀՈՒՍԱԼԻ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

  • 06-10-2006 15:00:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանը եւ Ադրբեջանը ժամանակ են ձգում: Ըստ նրա, Ադրբեջանը հույս ունի, որ էներգակիրներից ստացած շահույթը երկրին թույլ կտա ժամանակի ընթացքում դառնալ «ավելի հարուստ եւ ավելի հզոր ռազմական տեսակետից»: «Սպառազինությունների կուտակումը լուրջ խնդիր է եւ անհանգստության պատճառ եւ, կարծում եմ, որ դա ազդեցություն է գործում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության լուծումը ծայրաստիճան հրատապ չի համարում»,- հայտարարել է Պիտեր Սեմնեբին: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ «եւ Հայաստանն է ժամանակ ձգում»: Ըստ դիվանագետի, «Երեւանը սպասում է Կոսովոյի հարցի լուծմանը եւ հույս ունի, որ ժամանակի հետ կյանքի իրողությունները իրենց դերը կխաղան»: Այդուհանդերձ, ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը «բացարձակապես անհուսալի» է: Ըստ որում նա հայտնել է, որ շուտով կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային