ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2 ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 2 ՄԱՍՆԱԿԻՑ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ

  • 05-10-2006 17:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-ին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Տղամարդկանց բազմամարտում հանրապետության չեմպիոնի կոչմանն արժանացավ Վահագն Ստեփանյանը: Նրան հաջորդեցին Հարություն Մերդինյանը եւ Սերոբ Սողոմոնյանը: Առանձին գործիքների եզրափակիչում Վահագն Ստեփանյանը լավագույնը ճանաչվեց ազատ վարժություններում, օղակների եւ զուգափայտերի վրա, Հ.Մերդինյանը` նժույգաթափում, հենացատկում` Արտյոմ Ավետյանը, իսկ պտտաձողին` Սերոբ Սողոմոնյանը: Կանանց բազմամարտում 1-2 տեղերը բաժանեցին Աստղիկ Գյուլնազարյանն ու Լիանա Կուբալյանը: 3-րդ մրցանակակիր դարձավ Աննա Եղյանը: Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը ավագ մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին կմեկնեն Դանիայի Արհուս քաղաքը, որտեղ մինչեւ հոկտեմբերի 22-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ