ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ<br /> ՓԱՌԱՏՈՆԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅՖԵՍՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ
ՓԱՌԱՏՈՆԸ

  • 04-10-2006 21:42:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնի «Ամեն ինչ փողի մասին» ներկայացումով Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 4-ին մեկնարկեց «Հայֆեստ» միջազգային թատերական չորրորդ փառատոնը: Մինչ այդ լրագրողները հանդիպեցին Թբիլիսիի թատրոնի եւ կինոյի պետական համալսարանի պրոռեկտոր, «Կովկասյան» հիմնադրամի նախագահ Լեւան Խեթագուրիի, Արվեստի ինստիտուտների համաեվրոպական լիգայի նախագահ Մարտեն Ռեգոուինի եւ «Պրակտիկայի» գեղարվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովի հետ: Ըստ հյուրերի, «Հայֆեստ»-ն իր տեսակի մեջ աշխարհում չորրորդն է Էդինբուրգի, Ավինյոնի եւ Սիբիուի փառատոններից հետո: Արդեն չորրորդ տարին կազմակերպվող այս փառատոնը դարձել է ճանաչված եւ ամեն անգամ հանդիսատեսին ներկայանում է նոր անուններով ու մասնակիցների աննախադեպ աճող թվով: Նրանք նշեցին, որ ետխորհրդային բոլոր երկրներում, այդ թվում եւ Ռուսաստանում, մշակույթը նույն կերպ է զարգանում, ինչպես Հայաստանում: Նրանք հատկապես կարեւորեցին փառատոնի օրերին կազմակերպվող վարպետության դասընթացներն, ինչպես նաեւ սեմինարները` նվիրված արտմենեջմենթի կազմակերպման ձեւերին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play