ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ<br /> ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-7-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

  • 04-10-2006 17:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 5-7-ը Երեւանում կկազմակերպվի հերթական երեւանյան միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված է լինելու «Սահմանադրական դատարանների դերը ժողովրդավարական ընտրությունների ապահովման գործում» թեմային: Խորհրդաժողովը կազմակերպել են ՀՀ Սահմանադրական դատարանը, Եվրոխորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը, Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը եւ ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը: Նախատեսված է, որ խորհրդաժողովում բացման խոսքով հանդես կգան ՀՀ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը, Եվրոխորհրդի Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ջ.Բուքիքիոն, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ս.Սմիթը:
Նոյյան տապան  -   Հասարակություն