ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է<br /> ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ»<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ»

  • 03-10-2006 18:55:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների պլանում, որ ստորագրվելու է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ, ընդգրկվել է ղարաբաղյան հակամարտության հարցը: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մամեդգուլիեւը: Ըստ նրա, ադրբեջանական կողմը այն նշել է որպես պլանի առաջնահերթ ուղղություններից մեկը, եւ Եվրամիության ներկայացուցիչները եւս արտահայտել են իրենց դիրքորոշումը այդ հարցի առնչությամբ: «Փաստաթղթում Եվրամիությունը նշել է իր դիրքորոշումը այն առումով, թե ինչպես եւ ինչ հիմունքներով պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային