ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՅԱՆԱԼԻՔ<br /> ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԻԱԽՆԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԸ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԻԱԽՆԱԿԱՆ
ԿԱԶՄԸ

  • 03-10-2006 17:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը հրապարակել է հոկտեմբերի 7-ին կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա եւ հոկտեմբերի 11-ին կայանալիք Սերբիա-Հայաստան հանդիպումների համար հավաքի հրավիրված Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների անունները: Եվրո-2008-ի որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստան են հրավիրվել դարպասապահներ Գեւորգ Կասպարովը, Արմանդո Համբարձումյանը, Ֆելիքս Հակոբյանը, Էդել Ապուլա Էդիմա Բետեն, պաշտպաններ Կարեն Դոխոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Սարգիս Հովսեփյանը, Եղիշե Մելիքյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Վալերի Ալեքսանյանը, Խոսե Բիլիբիոն, Արմեն Տիգրանյանը, կիսապաշտպաններ Կարեն Ալեքսանյանը, Աղվան Մկրտչյանը, Լեւոն Պաչաջյանը, Արման Քարամյանը, Դավիթ Գրիգորյանը, Արթուր Մինասյանը, Սամվել Մելքոնյանը, հարձակվողներ Արմեն Շահգելդյանը, Արա Հակոբյանը, Արամ Հակոբյանը, Էդգար Մանուչարյանը, Նշան Էրզրումյանը: Ինչպես Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է ՀՖՖ-ի ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը, հավաքական են հրավիրվել նաեւ Արտավազդ Քարամյանը, Ռոմիկ Խաչատրյանը եւ Արտաշես Բաղդասարյանը: Սակայն նրանք, ըստ վերջիններիս ակումբներից ստացված պաշտոնական գրությունների, վնասվածքներ ունեն եւ չեն կարող ժամանել Հայաստան: Ֆինլանդիայի ազգային հավաքականը Երեւան կժամանի հոկտեմբերի 4-ի ուշ երեկոյան:
Նոյյան տապան  -   Սպորտ